Դոնալդ Թրամփի՝ հակամարտությունների դադարեցման անհրաժեշտության մասին թեզերը պետք է հաստատվեն կոնկրետ քայլերով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իհարկե, այս թեզերին պետք է հաջորդեն գործողություններ, կոնկրետ գործողություններ, որոնց վրա բոլորը կկենտրոնանան»,- ասել է Զախարովան «Россия 24» հեռուստաալիքի եթերում։
Նշենք, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփը, ով ավելի վաղ հայտարարել էր ընտրությունների արդյունքներով իր հաղթանակի մասին, ասել էր, որ ծրագրում է ոչ թե պատերազմներ սկսել, այլ վերջ տալ դրանց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը