09 10 2024

Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա

Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա

Հայաստանն ակտիվ  մասնակցել է աշխատանքներին, առաջարկներ է արել, որոնք շատերը նկատի են առնվել,բայց հետո չի ստորագրել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» հայտարարության նախագիծը, որն ընդունվել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Թե ինչու չի ստորագրվել, կարծում եմ հենց նա էլ Ձեզ կպատմի», - ասել է նա։

Լրագրողը հետաքրքրվեց Զախարովայի անձնական տեսակետն այս հարցի վերաբերյալ, որի ի պատասխան դիվանագետն ընգծեց․ «Իմ անձնական կարծիքը թող մնա իմը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ