13 10 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի տասնյոթերորդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի տասնյոթերորդ օրը․ Թարմացվում է

23:00

Առավոտյան հակառակորդը սկսել է լայնածավալ գործողություններ, մեզ հաջողվել է հետ շպրտել․ ՊՆ

22:32

Մի քանի դի ենք թույլ տվել վերցնել, նաև մենք ենք վերցրել, և գործընթացը դադարեցվել է. ՊՆ

22:00

Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել է թերևս ամենածանր մարտերից մեկը․ Արծրուն Հովհաննիսյան

21:16

Ֆրանսիան մտահոգ է ԼՂ հակամարտության զարգացման գործում Թուրքիայի հնարավոր դերով

20:38

Արցախի բոլոր շրջաններում իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթաց. ԱՀ նախագահ

20:02

ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցելու զոհվածների աճյունների արտահանձմանը և ազատազրկվածների ազատ արձակմանը

19:15

Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպել է Նիկոլայ Պատրուշևի հետ

18:40

Հազարավոր մարդկանց տառապանքներ, զոհեր և մարդու իրավունքների աշխարհը լուռ է. ՀՀ ՄԻՊ

 

16։55

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել

15։39

Ադրբեջանը պատասխան է տալու տարածաշրջանը միջազգային ահաբեկչության օջախ վերածելու համար. ՊԲ

14։44

Հակառակորդը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտն ու խաղաղ բնակչությանը

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է.

Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։

13։18

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Քիչ առաջ ստորագրել եմ «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի կողմից այսօր միաձայն ընդունված օրենքի նախագիծը: Այն Ազգային ժողովին է ներկայացվել իմ նախաձեռնությամբ և կկանոնակարգի մեր Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը: 

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից և նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը: Թշնամու կողմից մեր դեմ  սանձազերծված պատերազմում մասնակցում է ինչպես Թուրքիան, այնպես էլ հազարավոր վարձկան-ահաբեկիչներ:

Հայրենական սուրբ պատերազմի  այս վճռորոշ պահին ևս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: Թշնամու ողնաշարը ջարդելու և մեր սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարևոր է:

Մենք հաղթելու ենք և գալիք սերունդների համար ապահովելու ենք սեփական հողում և հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու ապագան:

Ի գործ…»:

12։17

Իրանի հյուսիս-արևմուտքում անօդաչու սարք է ընկել

Իրանի հյուսիս-արևմտյան Արդաբիլ նահանգում՝ Պարսաբադ-Մողան սահմանային շրջանում, անօդաչու սարք է ընկել:

Արդաբիլի նահանգապետի տեղակալ Բեհրուզ Նեդայը IRNA գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է անօդաչուի կործանումը:

Ըստ Նեդայի՝ քննություն է սկսվել՝ պարզելու, թե որ երկրին է պատկանում այն, Ադրբեջանի՞ն, թե՞ Հայաստանին:

Նա նշել է, որ վթարը վնաս չի պատճառել:

Իրանը բազմիցս է հանդես եկել հակամարտության կարգավորման օգտին և կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

12:04

Ադրբեջանը հրետանային զինատեսակներից գնդակոծվում է նաև խաղաղ բնակավայրերը. Վահրամ Պողոսյան

11:55

Թշնամին շարունակում է կրել հսկայական մարդկային կորուստներ

11:25

Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը, այրվել է մեկ բնակարան

Գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նա նաեւ հավելել է. «Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը, խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։

Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան։

Զոհեր ու վիրավորներ չկան»

11:01

5139 զոհ, 521 զրահատեխնիկա․ հակառակորդի կորուստները

10:53

Մեկնարկել է Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

10:43

ՊԲ-ն հրապարակել է ևս 17 զոհված զինծառայողի անուն

10:11

3 ԱԹՍ, 3 զրահատեխնիկա, 200 զոհ․ հակառակորդի կորուստները

10:09

Գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը անցել է հարձակողական գործողությունների

Առավոտից գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը անցել է հարձակողական գործողությունների։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Պետրոսյանը հայտնել էր. «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ:

Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը»։

09:31

ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի՝ Թարթառի ուղղությամբ կրակ վարելու մեղադրանքները

«Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը :

Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար»։

09:11

Հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ․ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ: Այս մասին հայտնում է ՊԲ-ն։

Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը: 

Նախորդ օրվա թարմացումն՝ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ