ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Մոսկվայում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, կողմերը հաստատել են հակվածությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Այս մասն հայտնում է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը:
«ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Մոսկվայում հանդիպել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպումը կայացել է Անդրկովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացման շրջանակներում: Կողմերը հաստատել են հակվածությունը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման հետագա ջանքերին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը