13 10 2020

Մի քանի դի ենք թույլ տվել վերցնել, նաև մենք ենք վերցրել, և գործընթացը դադարեցվել է. ՊՆ

Մի քանի դի ենք թույլ տվել վերցնել, նաև մենք ենք վերցրել, և գործընթացը դադարեցվել է. ՊՆ

Վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակողական գործողություններ են սկսել՝ առնվազն երեք-չորս ուղղություններով: Այս մասին ասուլիսին նշեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ զինված ուժերի կանոնավոր բանակի պահեստազորի, աշխարհազորի, միասնական փայլուն գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի գործողությունները»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ մնացած ուղղություններում գործողությունները շարունակվել են, հակառակորդը որևէ էական առաջխաղացում չունի, չնայած նրան, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել են հետևյալ քաղաքականությունը. «հետախուզա-դիվերսիոն գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ իրականացնել և տեղեկատվական ակցիաներ իրականացնել՝ դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա, նկարվել, որպեսզի հոգեբանական ազդեցություն թողնեն առաջին հերթին իրենց հասարակության և հետո նաև մեր հասարակության վրա»:

Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ 14-15 օրվա ընթացքում մեկ գնդի առաջիկա խնդրի ծավալով առաջխաղացում ապահովված ադրբեջանական 3-4 բանակային  կորուստները մեծ գովելու բան չունեն, ցանկացած օտարազգի ռազմական փորձագետ, ով տարրական ռազմական գիտելիքներ ունի, կհաստատի դա: Եվ դրանից հետո ոչինչ չի մնում, որ դիվերսիոն խմբերն արագ ներթափանցումներ կատարեն, նկարվեն այս կամ այն շինությունների մոտ և հետո ներկայացնեն տվյալ շինությունները որպես այս կամ այն գյուղի գյուղապետարան, քաղաքապետարան և այլն»,- նշեց նա:

Արդյո՞ք հայկական կողմին հաջողվել է նահատակների մարմինները տեղափոխել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ հրադադարի պայմանավորությունը մի տեղամասում է իրականացվել և թույլ է տրվել մի քանի դիակ վերցնել և մեր կողմը ևս վերցրել է մահացածների մարմինները, որից հետո անմիջապես դադարեցվել է գործընթացը,  քանի որ միջազգային երաշխիքները չի պահպանվել:

ՊՆ ներկայացուցիչը նաև նշեց,  որ Հադրութում երբեմն ադրբեջանական դիվերսիոն խմբեր ներթափանցում են, որոնց դեմ մեր զինված ուժերը պայքարում են, սակայն քանի որ տեղանքը անտառային է, չի բացառվում նման խմբերի ներթափանցումը Հադրութ և շրջակա բնակավայրեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ