07 10 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի տասնմեկերորդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի տասնմեկերորդ օրը․ Թարմացվում է

23։00

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ամփոփ

• Այսօր մի քանի անգամ Արցախի քաղաքները, Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը և այլ բնակավայրեր ենթարկվել են հրետակոծության և հրթիռակոծության։ Կան տուժածներ։
• Ամբողջ սահմանի երկայնքով՝ հատկապես հարավային ուղղությամբ, ընթացել են համառ մարտեր, այս պահին էլ շարունակվում են։ Ճիշտ է՝ մեր ԶՈւ-ն հաջողություններ ունի, բայց մարտերը ծանր են։
• Մենք ունենք դաշնակիցներ, բայց մեր դաշնակիցները կոնկրետ մեր կողքին մարտադաշտում չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք, ինքնուրույն մարտական գործողություններ ենք վարում և հաղթանակներ տանում։
• Իրավիճակը փոփոխվում է շատ արագ, ասել, թե հստակ ինչքան տարածքի ենք տիրապետում՝ դժվար է, ինչ-որ տարածքներից հետ նահանջել ենք, ինչ-որ տեղ առաջ գնացել։ Ընդհանուր կոնֆիգուրացիան պատերազմի սկզբից այդքան էլ չի փոխվել։
• Մարտական գործողություններում, հատկապես ցամաքային գործողություններում ներգրավված են միայն Արցախի բանակի ծառայողները։ Հայաստանից եկել են պահեստազորայինները և կամավորականները։
• Ամենահամեստ հաշվարկներով մինչև կեսօր հակառակորդը կորցրել էր 200-260 զինծառայող ու ահաբեկիչ, հրթիռահրետանային հարվածների շնորհիվ խոցվել էր 60-80 զինտեխնիկա, զգալի թվով նաև սարքին վիճակում մնացել էր մեր զորքերի ձեռքին։ Քանի որ մարտերը շարունակվում են վերջնական թիվ չեմ կարող ասել։

 

22։45

Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ հետ

 

22։30

ՌԴ հետ անվտանգության հարցում կոնկրետ պայմանավորվածություններ կան. Փաշինյան

21։45

Ադրբեջանական քարոզչամեքենայի ողորմելի կեղծիքը

21։30

Այս պահին դրվում է վերջնական հաղթանակի իրական հիմքը. Նիկոլ Փաշինյան

 

19:45

Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը:

Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ՝ արագ նահանջել է: Այս մասին հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

19:05

Ադրբեջանական բանակի հենակետերի ու կրակակետերի ոչնչացումը

18:50

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնում է ԼՂ հարցով բանակցություններ սկսելու մասին

 

16:09

Շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ և ծանր մարտերը․ Արայիկ Հարությունյան

14:39

416 զրահատեխնիկա, 3754 զոհ․ թշնամու կորուստները հոկտեմբերի 6-ի դրությամբ

13:21

Ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստի ոչնչացումը

13:09

Հակառակորդի խոշոր կուտակման ոչնչացումը Ջաբրայիլ մտնելու փորձի ժամանակ

11:44

Վերադարձվել է Վարանգաթաղ կոչվող բարձունքը․ ՊԲ

10։57

Ադրբեջանական ոչնչացված նավթամթերքի բազան և Ջաբրայիլից փախուստի դիմող ստորաբաժանումները

10։49

ՊԲ-ն հրապարակել է ևս 40 զոհված հայ զինծառայողների անունները

10։41

Հակառակորդի մուտքը դժոխք, մեր դիպուկ հարվածներն ու նրանց անփառունակ ելքը

Հակառակորդի մուտքը դժոխք, մեր դիպուկ հարվածներն ու նրանց անփառունակ ելքը․․․
Վստահեցնում ենք, որ տեսագրությունն առկա է։ Այն կհրապարակվի համապատասխան պահին: Այս մասին գրում է Շուշան Ստեփանյանը։

10։10

ՊԲ ստորաբաժանումները թշնամու 3 բրիգադ են ոչնչացրել

Թշնամու ահաբեկչական բանակն այս պահին անխնա ոչնչացվում է։ Փա ՛ռք Հայոց Բանակին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին նշել է․ «Երեք Բրիգադ, հասկացողը լավ գիտի դա ինչ է։ Փառք հայոց բանակին»։

09։32

Ստորաբաժանումներին հաջողվել է նաև էապես բարելավել սեփական մարտակարգերը․ ՊԲ

ՊԲ-ն հայտնում է․ «Հոկտեմբերի 6-ին հակառակորդը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը հաջորդած հարաբերական անդորրը օգտագործել է վերախմբավորում կատարելու համար և անցել հարձակման ռազմաճակատի հյուսիսային և հարավային ուղղություններում:

Հակառակորդի գործողությունները վտանգ են ներկայացրել նաև Իրանի տարածքի համար: ՊԲ մարտիկները հուժկու հակահարվածներով չեզոքացրել են ադրբեջանական զինուժի առաջխաղացման բոլոր փորձերը:

Մարտերի ընթացքում ոչնչացվել է մեծաքանակ կենդանի ուժ, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այլ սպառազինություն և ռազմական տեխնիկա: ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է նաև էապես բարելավել սեփական մարտակարգերը: Գիշերվա ընթացքում հակառակորդը առաջխաղացման փորձ է կատարել նաև հարավ-արևելյան ուղղությամբ: Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները ոչնչացվել են հրթիռահրետանային կրակով:

Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին: Հակառակորդը մարտադաշտում է թողել ավելի քան 60 զոհ, մի քանի տասնյակ խոցված և սարքին տեխնիկա: ՊԲ-ն վստահորեն տիրապետում է օպերատիվ-մարտավարական իրադրությանը և պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման»։

09։15

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները 2-րդ օրն է՝ սկսել են դիմել ակնհայտ սադրանքների․ ՊՆ

Արծրուն Հովհաննիսյանը գրում է․

«Շատ կարևոր

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները,չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների:

Մասնավորապես,արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել:

Այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից»։

09։10

Գիշերը հակառակորդը փորձել է ամրանալ Ջեբրայիլ չհասած, բայց թողնելով 60 զոհ` դիմել է փախուստի. ՊՆ

Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի` միջոցներով գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։

Տեսագրությունն առկա է։ Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազա։ Տեսանյութը՝ շուտով։ Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ