Հինգշաբթի օրը Ժնևում ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններ կանցկացվեն` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից ջանքերի շրջանակներում: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Նրա խոսքով՝ երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, Մոսկվայում բանակցությունները կշարունակվեն, հաղորդում է Reuters-ը:
«Մենք ուզում ենք, որ բոլորը հասկանան, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ առանց նախապայմանների, եւ մենք բանակցություններ ենք սկսում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի աջակցությամբ»,- ասել է Ֆրանսիացի նախարարը: «Մենք ամեն օր կապի մեջ ենք միմյանց հետ: Այս պահին դա հաջողությամբ չի պսակվել: Վաղը Ժնեւում հանդիպումներ կլինեն, իսկ երկուշաբթի օրը Մոսկվայում տեղի կունենան այլ հանդիպումներ, եւ մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հասնել բանակցությունների վերսկսմանը»:
Ժան-Իվ Լե Դրիանը նաեւ դատապարտել է «Թուրքիայի ռազմական միջամտությունը, որը հղի է հակամարտության միջազգայնացման խթանմամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը