30 09 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի չորրորդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի չորրորդ օրը․ Թարմացվում է

23:59

ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել փաստահավաք աշխատանքները. ՄԻՊ

23:50

Ադրբեջանում թուրքական ԱԹՍ-ները համակարգում է լիբիական փորձով թուրք գեներալը. կիպրական աղբյուր. Razm.info

23:30

ԱԽ անդամների հայտարարությունը վերջակետ դրեց Ադրբեջանի իշխանությունների շահարկումներին․ ԱԳՆ

 

 

23:20

Հիմնական գործոնը, որը կարող է նպաստել ռազմական գործողությունների ավարտին, բանականությունն ու ողջախոհությունն են, բայց Ադրբեջանի ղեկավարության մոտ դա բացակայում է: Այս մասին  ճեպազրույցում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցի ժողովուրդը պետք է գիտակցի, որ ունի հակաժողովրդական կառավարություն: «Հիմնավորեմ՝ պատերազմը կավարտվի Ադրբեջանի պարտությամբ: Կամ լավագույն դեպքում՝ ոչ նրա հաղթանակով: Հետեւանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհվածներ, շատ անգամներ ավելի վիրավորներ՝ իրենց կողմից: Տնտեսության փլուզում, որը տասնամյակներ չի հաջողվի վերականգնել: Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներ շարունակ սոցիալական լուրջ խնդիրներ եւ լարվածություն է ունենալու: Նավթի պաշարները նվազում են, իսկ ֆինանսական պահուստները սպառվում են: Հասկանալի է, որ անհրաժեշտ է արդարացնել նավթի վաճառքից ստացված հարյուրավոր միլիարդ դոլարները, որոնք քամուն են տրվել: Նման ներուժ ունեցող երկիրը չպետք է ունենա այնպիսի սոցիալական խնդիրներ, ինչպիսին մենք տեսնում ենք Ադրբեջանում: Դատաստանը կտեսնի հենց ադրբեջանցի ժողովուրդը»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

22։10

Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների նոր անուններ՝

 

Դանելին Վալերի Միշայի, ծնվ. 1987թ.

Չիթչյան Հայկ Արթուրի, ծնվ. 1995թ.

Զուրաբյան Սևակ Վովայի, ծնվ. 1998թ.

Բաբայան Արտակ Կամոյի, ծնվ. 2001թ.

Հովսեփյան Գեորգի Վաչագանի, ծնվ. 1995թ.

Խուջոյան Արշալույս Սարգսի, ծնվ. 2001թ.

Բենյամինյան Սերգեյ Արսենի, ծնվ. 1997թ.

Սողոմոնյան Սիփան Արմանի, ծնվ. 2001թ.

Ղուկասյան Գևորգ Կորյունի, ծնվ. 2001թ.

Գալստյան Իշխան Ռուստամի, ծնվ. 2002թ.

Ջիլավյան Էրիկ Ֆուրմանի, ծնվ. 2001թ.

Ասլիյան Դավիթ Տիգրանի, ծնվ. 2001թ.

Մկրտչյան Հովհաննես Մասիսի, ծնվ. 2001թ.

Սահակյան Էրիկ Վարդանի, ծնվ. 1998թ.

Փանոսյան Սերյոժա Հայրապետի, ծնվ. 2002թ.

Թորոսյան Մանուկ Սոսի, ծնվ. 2002թ.

Մադոյան Արսեն Վարուժանի, ծնվ. 1986թ.

Գալստյան Էդգար Արթուրի, ծնվ. 2000թ.

Սիմոնյան Տիգրան Աշոտի, ծնվ. 2000թ.

Ղազարյան Գրիգոր Լևոնի, ծնվ. 2001թ.

Գրիգորյան Հրանտ Մյասնիկի, ծնվ. 1989թ.

Պահեստազորային Մկրտչյան Հենրիկ Սոսի, ծնվ. 1985թ.

Կամավորական Մուրադյան Շավարշ Մարտունի, ծնվ. 1996թ.

21։55

Մարտական ընկերներս` Գեղամը, Էդիկը, Արմենը և Ռուբիկը (Լյուպիտան), ովքեր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, 2016թ.-ի ապրիլյանին, մեր մյուս տղաների օգնությամբ խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել (մեկը` տեսանյութում) : Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

21:45

ՌԴ-ն մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում օտարերկրյա գրոհայինների տեղակայմամբ. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

21:40

Ադրբեջանի կողմից Արցախի վրա ագրեսիայի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ

21։34

ՄԻԵԴ-ին է ներկայացվել սեպտեմբերի 30-ին Ստեփանակերտի և Մարտակերտի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու վերաբերյալ փաստեր 

Վարչապետի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

19։54

Մարտերի հիմնական կիզակետն այսօր եղել են հյուսիսն ու հարավը;

Ադրբեջանի օդուժի հարվածերից Հադրութում, Մարտունիում տուժել են խաղաղ բնակիչներ;

Հյուսիս-հարավ ուղղություններով հակառակորդն այսօր ունեցել է կենդանի ուժի 130 կորուստ, 200 վիրավոր, 29 տանկ և զրահատեխնիկա, 3 միավոր ՏՕՍ հրանետային համակարգ, 1 միավոր Սմերչ ՀԿՌՀ, 11 ԱԹՍ:


ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

19։45

Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն դոլար

19:40

Ադրբեջանական ռմբակոծության հետևանքները Մարտակերտում

19:13

Մնացականյան-Լավրով հեռախոսազրույց է կայացել

18:59

Ադրբեջանը օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին․ ՊՆ

18։45

Ադրբեջանական դիրքի գրավումը․ կադրեր

 

18։30

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-Ու հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար»:

18։15

Օրվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվել են մարտական գործողությունները:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց  հմուտ գործողություններով շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն, ինչի արդյունքում հակառակորդը կորցրել է <<Սմերչ>> և <<Ուրագան>> տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, հյուսիսային և հարավային ուղղություններում՝ 1-ական <<ՏՕՍ 1>> տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ:

18։00

Մեր հրթիռահրետանավորները իսկական աստվածներ են․ ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

 

17։03

Մարտերը Ղարաբաղում կդադարեցվեն միայն մեկ պայմանով. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քիչ առաջ հայտարարել է, որ մարտերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում կդադարեցվեն միայն մեկ պայմանով. Հայաստանը պետք է դուրս բերի իր Զինված ուժերն Արցախից: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն:

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլուն ավելի վաղ РБК-ին տված հարցարզույցում ասել է, որ եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը (այսօր ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել այդ տարբերակը – խմբ.), ապա դա «կհանգեցնի բոլոր տեսակի բանակցությունների կործանմանը»:

 15։32

Հակառակորդի ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, երեք խաղաղ բնակիչ է զոհվել

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Պաշտոնական Բաքուն  բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին»:

14։12

Մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են. ՊԲ

Պաշտպանության բանակից տեղեկանում ենք, որ այսօր ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ:

Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են:

Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են:

 

13։15

Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» համակարգ»

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս պահին մարտերը շարունակվում են: Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ։ Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ»։

12։41

Թուրքիան անկայունություն է արտահանում տարածաշրջանի երկրներ. Նիկոլ Փաշինյան

Թուրքիան անկայունություն է արտահանում տարածաշրջանի երկրներ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ռուս լրագրողներին տված հարցազրույցում: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երեկ մեր արտգործնախարարն ասաց, որ Թուրքիան անկայունություն է արտահանում: Այո, Թուրքիան անկայունություն է արտահանում Մերձավոր Արեւելքում, Միջերկրական ծովում եւ Հարավային Կովկասում»,- լրագրողներին ասել է Փաշինյանը:

12։39

Ադրբեջանի բանակը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը․ Վահրամ Պողոսյան

Ադրբեջանի բանակը, ցավոք սրտի, շարունակում է թիրախավորել  քաղաքացիական բնակավայրերը։ Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարություն արեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հավելելով, որ Ստեփանակերտի օդային տարածքում սեպտեմբերի 30-ին, ժամը 04:30-ի սահմաններում խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Նա անդրադարձավ ենթակառուցվածքների վերականգնմանը, որոնք վնասվել էին հակառակորդի կողմից։

12։27

Թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով․ ԱԳՆ

11։39

Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար. Նիկոլ Փաշինյան

10։43

Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

«Հարվածում են հրետանին, ՕՀՄ-ները»,- գրել է ՊՆ ներկայացուցիչը։

Նա հավելել է․ «Աշխարհ առաջին խաչակիրները, քաղաքակրթության ջահակիրները կենաց ու մահու կռիվ են տալիս խավարի ու չարի դեմ, ցեղասպանների ու ահաբեկիչների դեմ»։

10։24

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ 

10։10

ՄԻԵԴ-ի վճռի հրապարակումից հետո Ադրբեջանը ԱԹՍ-ներ է ուղարկում Ստեփանակերտ. ՄԻՊ

9։58

Մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում են հայկական ուժերին. ՊՆ

9։54

Նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են. ՊԲ

Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են:

Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Օգտագործված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է Ստեփանակերտի երկնքում:

Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով:

9։40

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

9։23

Փաստացի վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ․ Արծրուն Հովհաննիսյան

9։17

Սա բռնապետության պատերազմն է ընդդեմ ժողովրդավարության. Նիկոլ Փաշինյան

8։58

Գիշերը Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել․ ՊՆ խոսնակ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ