Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քիչ առաջ հայտարարել է, որ մարտերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում կդադարեցվեն միայն մեկ պայմանով. Հայաստանը պետք է դուրս բերի իր Զինված ուժերն Արցախից: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն:
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլուն ավելի վաղ РБК-ին տված հարցարզույցում ասել է, որ եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը (այսօր ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել այդ տարբերակը – խմբ.), ապա դա «կհանգեցնի բոլոր տեսակի բանակցությունների կործանմանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը