Հիմնական գործոնը, որը կարող է նպաստել ռազմական գործողությունների ավարտին, բանականությունն ու ողջախոհությունն են, բայց Ադրբեջանի ղեկավարության մոտ դա բացակայում է: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանցի ժողովուրդը պետք է գիտակցի, որ ունի հակաժողովրդական կառավարություն: «Հիմնավորեմ՝ պատերազմը կավարտվի Ադրբեջանի պարտությամբ: Կամ լավագույն դեպքում՝ ոչ նրա հաղթանակով: Հետեւանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհվածներ, շատ անգամներ ավելի վիրավորներ՝ իրենց կողմից: Տնտեսության փլուզում, որը տասնամյակներ չի հաջողվի վերականգնել: Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներ շարունակ սոցիալական լուրջ խնդիրներ եւ լարվածություն է ունենալու: Նավթի պաշարները նվազում են, իսկ ֆինանսական պահուստները սպառվում են: Հասկանալի է, որ անհրաժեշտ է արդարացնել նավթի վաճառքից ստացված հարյուրավոր միլիարդ դոլարները, որոնք քամուն են տրվել: Նման ներուժ ունեցող երկիրը չպետք է ունենա այնպիսի սոցիալական խնդիրներ, ինչպիսին մենք տեսնում ենք Ադրբեջանում: Դատաստանը կտեսնի հենց ադրբեջանցի ժողովուրդը»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը