03 09 2020

Մեր միջազգային գործընկերները կոչ էին արել անցնել ավելի մեղմ ռեժիմի․ «Իմ քայլի» պատգամավոր



Այս նախագիծը հնարավորություն է տալիս անցում կատարել արտակարգ դրության ռեժիմից ավելի մեղմ ռեժիմի, որը թույլ կտա երաշխավորել ավելի բնականոն պայմաններում անձի իրավունքների պաշտպանությունը, միաժամանակ համապատասխան մեխանիզմներ է սահմանում, որով հնարավոր է կանխարգելել վարակի հետագա տարածումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված փաթեթին, որի ընդունումը թույլ կտա առանց արտակարգ դրությունը երկարացնելու պահպանել որոշ սահմանափակումներ:

«Այսպիսի նախագծեր կան աշխարհի շատ երկրներում, և մեր միջազգային գործընկերները մեզ կոչ էին արել, որ արտակարգ դրության ռեժիմից անցում կատարվի ավելի մեղմ ռեժիմի՝ պայմանով, որ սանիտարահամաճարակային իրավիճակը նման անցում թույլատրում է»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ