Քննչական կոմիտեի քննիչներն ԱԺ-ում առերեսում են իրականացնում օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջադեպին ականատես բոլոր պատգամավորների մասնակցությամբ։
Լրագրողների հետ զրույցում Մհեր Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ որևէ արտառոց բան չկա, քննչական առերեսումներ են, դրանք կատարվում են այն դեպքում, երբ կան էական հկասություններ մասնակիցների միջև։
«Որևէ բան չի փոխվել մեր դիրքորոշման , մոտեցումների մեջ ․․․ Հույս ունեմ, որ Վլադիմիր Վարդանյանը մի օր կասի՝ գուցե սկզբնական տպավորությունս այդպիսին էր, բայց իրականում նման բան չի եղել «,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը