ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ընդհանրապես չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևին։
Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխություններ պետք է իրականացվեն բացառապես Հայաստանի ժողովրդի կամքով։
«Նոր Սահամանադրությունը նշանակում է ամբողջովին նոր ընթացակարգ, բայց, այդուհանդերձ, մենք չպետք է մոռանանք, որ գոյություն ունեն սահմանադրաիրավական սկզբունքներ, որոնք, անկախ նրանից, թե ինչ Սահմանադրություն կլինի, պետք է պահպանվեն, որովհետև դրանք դիտարկվում են որպես ցողունային սահմանադրական բջիջներ, առանց որոնց հնարավոր չէ ապահովել սահմանադրական ամբողջական համակարգի գոյատևումը»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը