Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը շաբաթ օրը հայտարարել է օգոստոսի 1-ին ռուսաստանցների տեղափոխման համար նախատեսված Երևան-Մոսկվա թռիչքը:
«Ըստ արտասահմանից Ռուսաստանի Դաշնություն Ռուսաստանի քաղաքացիների տեղափոխման նախնական ժամանակացույցի՝ Երևան-Մոսկվա չվերթը (տեղի կունենա) օգոստոսի 1-ին՝ տեղական ժամանակով 16: 30-ին»,- նշվում է դիվանագիտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջին տարածված հաղորդագրության մեջ:
Դեսպանատան տվյալներով՝ չվերթից կարող են օգտվել միայն Մոսկվայի և Մոսկվովյան, Բելգորոդի, Բրայանսկի, Վլադիմիրի Վոլոգդայի, Վորոնեժի, Իվանովսկի, Կոստրոմայի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Ռյազանի, Տամբովի, Տվերի, Տուլայի, Յարոսլավլի, Կալուգա մարզերի բնակիչները:
«Չվերթի համար գրանցվել հարկավոր է այս հղումով: Օդանավում նստատեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կազմվելու են պետական ծառայություններում գրանցման հիման վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը