Ռուսական Red Wings ավիաընկերությունը կշարունակի ռուսական SSJ100 ինքնաթիռներով թռիչքները միջազգային ուղղություններով՝ դեպի Հայաստան եւ Ուզբեկստան, հայտնում է ավիափոխադրողը։
«Մենք շարունակում ենք թռիչքները միջազգային ուղղություններով։ Մոսկվայից, Եկատերինբուրգից, Մախաչկալայից, Սամարայից եւ Սոչիից չվերթներն ըստ ժամանակացույցի մեկնում են Հայաստան (Երեւան, Գյումրի) եւ Ուզբեկստանի խոշորագույն քաղաքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է, թռիչքներն իրականացվում են ժամանակակից ռուսական SSJ100 ինքնաթիռներով։ Դրանք բոլորը գրանցված են ՌԴ ավիացիոն ռեգիստրում, պատկանում են ռուսական ֆինանսական հաստատություններին եւ ապահովագրված են ռուսական ապահովագրական ընկերությունների կողմից, նշում է ընկերությունը։
«Հակաքովիդային գործող սահմանափակումների պատճառով միջազգային չվերթները չարտերային թռիչքների կարգավիճակ ունեն։ Մենք միջազգային չվերթերի ուղեւորների նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարում ենք ամբողջությամբ»,- հայտնել է ավիաընկերությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը