08 09 2021

30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանից թռիչք է կատարվել Հայաստանի օդային տարածքով

30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանից թռիչք է կատարվել Հայաստանի օդային տարածքով

«Հայաստանը երկինքը բացեց ադրբեջանական ավիացիայի համար․ 30 տարվա ընթացքում առաջին անգամ ուղևորատար ինքնաթիռը ներքին թռիչք է կատարել Ադրբեջանում՝ Հայաստանի օդային տարածքով», այս մասին գրում է «Вестник Кавказа» կայքը՝ հղում անելով Flight Radar ռեսուրսի տվյալներին։

Նշվում է, որ «Թուրքական ավիաուղիներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռը շաբաթ օրը՝ սեպտեմբերի 4-ին, իրականացրել է TK326 Գյանջա-Նախիջևա չվերթը, սակայն տեղեկատվությունը հայտնվել է այսօր:

Օդանավի երթուղին, ըստ Flight Radar-ի, անցել է Սևանա լճի ու Գեղարքունիքի մարզի վրայով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ