Դիմակների թեման ինչպես միշտ էլի ակտուալ է մնացել, այսօր առաջին հարցը էլի մնացել է դիմակներ կրել կամ չկրելը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը:
Բանախոսը նաև նշեց. «Որպեսզի դիմակներկրեն կամ չկրեն, հիշում ենք մի քանի օր առաջ նույնիսկ ԱԻՆ մեքենաները փողոցներով շրջում էին և հենց մեր աննախադեպ վարչապետի ձայնով քարոզում, որ պետք է դիմակ կրել, երեկ էլ տեսանք, որ մեր վարչապետն ինչ-որ առաքիչի դեր է կատարում և փողոցներում «ԱՅՈ» բուկլետների փոխարեն, դիմակներ է բաժանում, ինչը շատ ծիծաղելի է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը