«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքային եւ խորհրդարանական իշխանության ներկայացուցիչները շարունակում են անթաքույց իրենց անձնական հարցերը լուծել պետության հաշվին:
Այսպիսով՝ «Իրավունքի» տեղեկությունների համաձայն` Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալագիր է հանձնել ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի դեմ կատարված մահափորձից հետո նրան օգնած 2 բժիշկներին՝ Ռ. Հարությունյանի անվան «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վիրաբուժական բաժանմունքի պետ, ավագ վիրաբույժ Սերժ Խաչատուրյանին եւ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրծքային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր եւ կրծքային վիրաբույժ Մկրտիչ Մկրտչյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը