15 07 2022

Կետել ենք մի հասարակություն, որն ուրախանում է Արմենի մահից․ Բենիամին Մաթևոսյան

Կետել ենք մի հասարակություն, որն ուրախանում է Արմենի մահից․ Բենիամին Մաթևոսյան

Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հավանաբար իմաստ չունի շատ բան գրելու Արմեն Գրիգորյանի քաղաքական սպանության մասին, բացի նրանից, որ իրեն, ինչպես և Սոնա Մնացականյանին սպանեց ոչ այնքան այն անձը, ով Մարտի 1-ի ողբերգությունից սկսած մինչև 44-օրյա պատերազմ, արյան վրա է կառուցել իր քաղաքական ուղին, այլ նրանք ովքեր բերեցին իրեն քաղաքականություն, տարիներ շարունակ հովանավորեցին, թողեցին որ նա գա իշխանության, պատերազմից առաջ ու ընթացքում ձեռքը չբռնեցին, իսկ հետո թողեցին, որ նա շարունակի մնալ իշխանության։
Այն նույն «էլիտան», որը Նիկոլին բերեց ասպարեզ, կերտել է նաև մի հասարակություն, որն ուրախանում է Արմենի մահից, իսկ վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի ողբերգական մահվան մասին ասում է «ո՞վ է տեսել, որ հղի կինը փողոց դուրս գա «միտինգ տեղ»»:
Այս ի՞նչ հասարակություն եք դուք կերտել, այս ի՞նչ աղբով եք լցրել քաղաքական դաշտը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ