Ցանկացած բռնության գործողություն, որ կիրառվում է ոստիկանության կողմից, չի կարող կասեցնել այն համազգային շարժումը, որ արդեն սկսվել է: «Դիմադրության» շարժման երկրորդ իրազեկման երթի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը:
«Ցավոք, ոստիկանությունն արդեն դարձել է մանկուրտների անհոգի ստրուկների մի հավաքածու: Ես կոչ եմ անում մեր հասարակությանը երբևէ ոստիկանությունից բարեգթություն չսպասել, որովհետև նրանք ղեկավարվում են մի անհոգի ստրուկի՝ Վահե Ղազարյան կոչեցյալի կողմից, որը որպես ոստիկան արժանիքներ չի ունեցել և չունի, նա գեներալի կոչում է ստացել և ոստիկանապետ դարձել միայն այն պատճառով, որ Փաշինյանի համադասարանցին է»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը