Վերջերս ձևավորվել է մի թյուր պատկերացում, որ տեղեկատվական աշխատանքն անընդհատ կոնտենտ արտադրելն է: Այսօր՝ հունիսի 17-ին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները. գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց hասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը:
«Անշուշ կոնտենտի արտադրությունը և հեռարձակումը տեղեկատվական աշխատանքի մաս է, մասնավոր դեպք է և բոնորոշ է որոշ մասնագիտությունների, օրինակ՝ լրագրողներին, դա իրենց աշխատանքն է: Բայց տեղեկատվական աշխատանքը պետական կառույցների մասշտաբով և պետության կառավարման տեսանկյունից ոչ այնքան կոնտենտի գեներացումն ու հեռարձակումն է, որքան հակառակ պրոցեսը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը