08 04 2024

Նախընտրում են կույր մնալ, նրանց համար ինչ-ինչ շահերն այսօր գերակա են քան արժեքները. Արման Սաղաթելյան



Առաջարկում եմ սա դիտարկել առաջին հերթին որպես իրազեկման ակցիա այն կառույցներին և պաշտոնյաներին, որոնք տասնամյակների ընթացքում ակտիվ գործողություն էին ծավալում՝ այդ թվում Հայաստանում և այսպես կոչված քաղաքացիական հասարակության կառույցների միջոցով տարածում էին եվրոպական արժեքներ, պայքարում էին մարդու իրավունքների, խոսքի, ԶԼՄ-ների ազատության համար: Այս մասին արտգործնախարարության դիմաց՝ ի աջակցություն Հայաստանի քաղբանտարկյալների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի եղբայրը՝ հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը:

«Եվ ի՞նչ եղավ այս ամենի հետ, այս կառույցները լուռ են և արդեն տևական ժամանակ է։ Այստեղ 2 պատճառ կարող է լինել․ առաջինը՝ իրենք պատշաճ տեղեկացված չեն, որովհետև այլևս ռեսուրս չունեն օբյեկտիվ իրականությանը ծանոթանալու և նրանք ովքեր պայքարում էին այդ իրավունքների համար այսօր իշխանության են, և երկրորդ տարբերակը՝ ուղղակի նախընտրում են կույր մնալ և նրանց համար ինչ-ինչ շահերը այսօր գերակա են քան արժեքները: Եթե դա այդպես է մենք ուղղակի արձանագրենք այդ փաստը, որ աշխարհում բան է փոխվել և այլևս արժեքները առաջնահերթ չեն, երբ խոսքը գնում է շահերի մասին»,-նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ