Ապրիլի 9-ին 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանի ղեկավարությամբ ամփոփվել են 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում զորամիավորման և ենթակա զորամասերի կատարած աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Քննարկվել են զորամասերում առկա իրավիճակը և առօրյա ծառայության կազմակերպման հետ կապված հարցեր, զորամասերի հրամանատարներին տրվել են ցուցումներ առաջիկա աշխատանքների իրականացման վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը