13 11 2024

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

Պաշտպանության նախարարությունն օրվա վերջում անդրադարձավ այսօր տեղի ունեցած զինծառայողի մահվան դեպքին,սակայն մանրամասներ չեն հաղորդվում։

Պաշտոնական հաղորդագրությունում նշված է․

«Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ