«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացվել այն մասին, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վարչական գործերով կայացրել է 16 որոշումներ, որոնցով ՀՀ պաշտպանության նախարարությանը պարտավորեցվել է, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջեի միջոցների հաշվին, քաղաքացիներին բնակարան ձեռք բերելու համար հասանելիք անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրել: ՀՀ ֆինանսների նախարարությունը, սակայն, ֆինանսավորում չի տրամադրել՝ չկատարելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշման պահանջները: Արդյունքում, իրավապահները սկսել են քննություն։
«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիների կողմից ֆինանսների նախարարության դեմ ներկայացված հաղորդման գործով դիմեց նախարարություն, սակայն Ֆիննախարարությունից հայտնեցին. «Ֆինանսների նախարարությունը նշված վարչական գործերով կայացված դատական ակտերի հասցեատեր չի հանդիսանում: Ավելի մանրամասն պարզաբանումներ ստանալու համար առաջարկում եմ դիմել պաշտպանության նախարարություն»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը