19 03 2020

Վախճանվել է Տիրայր Արքեպիսկոպոս Փանոսյանը

Վախճանվել է Տիրայր Արքեպիսկոպոս Փանոսյանը

Կյանքից հեռացել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միաբանության ավագ անդամներից  Տ. Տիրայր Արքեպիսկոպոս Փանոսյանը:  Այս մասին հայտնում է  «Արմենպրեսը»՝ վկայակոչելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միաբանությանը:

Տ. Տիրայր Արքեպիսկոպոս Փանոսյանը վախճանվելէ մարտի 18-ի երեկոյան: Փանոսյանին վերջին հրաժեշտը տալու արարողությունը տեղի կունենա մարտի 20-ին Անթիլիասի Մայրավանքում, ապա սրբազան հոր մարմինը կամփոփվի Մայրավանքի միաբանության դամբարանում:

Տ. Տիրայր Արքեպիսկոպոս Փանոսյանը ծնվել է 1937թ. Սիրիայի Հալեպ քաղաքում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ