23 01 2021

Մահացել է լեգենդար հեռուստահաղորդավար Լարի Քինգը

Մահացել է լեգենդար հեռուստահաղորդավար Լարի Քինգը

87 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի լրագրող ու հեռուստահաղորդավար Լարի Քինգը։ Այս մասին հաղորդվում է նրա թվիթերյան-ի էջը։ 

Ինչպես փոխանցում է Independent-ը, Քինգը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում`կորոնավիրուսի դեմ պայքարից հետո. հեռուստահաղորդավարը երկար տարիներ առողջական խնդիրներ է ունեցել։

Լոուրենս Հարվի Զեյգերը (Լարի Քինգ) ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 19-ին Նյու Յորքի շրջանում։ 

Հաղորդավարը հայտնի էր իր «Larry King Live» շոուի շնորհիվ։ Նա անցկացրել է ավելի քան հիսուն հազար հարցազրույց։ Քինգը «Էմմի» և «Պիբոդի» մրցանակների դափնեկիր է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ