23 05 2023

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կոչ է անում մեր ժողովրդին համախմբվել և զորակցել Արցախին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կոչ է անում մեր ժողովրդին համախմբվել և զորակցել Արցախին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, ի պատասխան երեկ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների, տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.

«Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետական Սուրբ Աթոռը, աշխարհատարած թեմերով, ազգային իշխանութիւններով ու յարակից կառոյցներով ու միութիւններով, իր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնէ Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի յայտարարութեան` մերժելով Արցախի Հանրապետութիւնը Ազրպէյճանի հողային ամբողջականութեան մաս նկատելու որեւէ մօտեցում ու ճիգ ոեւէ մէկուն, եւ այս պարագային յատկապէս Հայաստանի Հանրապետութեան վարչապետին ու իշխանութեան կողմէ։

Արդարեւ, 10 Դեկտեմբեր 1991-ին համաժողովրդային քուէարկութեամբ Արցախը ինքնիշխանութեան իր հաւաքական կամքը արդէն արտայայտած է եւ ապա Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն Խորհուրդը 8 Յուլիս 1992-ին վերաշեշտած է Արցախի ինքնիշխանութիւնը։

Միջազգային օրէնքին համաձայն ժողովուրդ մը ինքնորոշման իրաւունք ունի։ Հետեւաբար, Արցախի ժողովուրդի ինքնորոշման արդար իրաւունքը չի կրնար զոհը դառնալ շրջանէն ներս համապարփակ խաղաղութեան հաստատման եւ Ազրպէյճանի հողային ամբողջականութիւնը ճանչնալու փորձերուն։

Հարկ է ըլլալ արթուն, հեռատես ու մանաւանդ՝ միակամ։ Արցախը Ազրպէյճանի հողային ամբողջականութեան մաս կազմելով ոչ միայն պիտի վտանգուի Արցախի ժողովուրդին ապահովութիւնը, այլ նաեւ Հայաստանի գերիշխանութիւնը ու անվտանգութիւնը։

Մեր պատմութեան ներկայ ճակատագրական հանգրուանին, կոչ կ՚ուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն համախմբուելու եւ զօրակցելու Արցախին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ