13 01 2021

Զինծառայողը ԲԿ է ընդունվել երկկողմանի թոքաբորբ, COVID-19 հարցական ախտորոշմամբ. նույն օրը մահացել է. ՔԿ

Զինծառայողը ԲԿ է ընդունվել երկկողմանի թոքաբորբ, COVID-19 հարցական ախտորոշմամբ. նույն օրը մահացել է. ՔԿ

2021 թվականի հունվարի 12-ին` ժամը 14։50-ին, «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ Արցախի բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռադիկ Էդգարի Թաթոսյանը:

Նույն օրը՝ ժամը 18։25-ին, ԱՀ ԲԿ-ում գրանցվել է Ռ.Թաթոսյանի կենսաբանական մահը։ Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակից հայտնել էին, որ հիվանդության հետևանքով մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ