17 12 2019

Արարատ Միրզոյանն այցելել է Արցախի ՊԲ զորամասերից մեկը

Արարատ Միրզոյանն այցելել է Արցախի ՊԲ զորամասերից մեկը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերից մեկը: Այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այցելեցինք ՊԲ N զորամաս։ Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ զինծառայողների սննդի կազմակերպման նոր համակարգն էական և շոշափելի փոփոխություն է բերել զորամասում։ Տեսանք նաև զինծառայողների համար ժամանակակից և հարմարավետ կենցաղային պայմաններ ապահովող վերակառուցվող մասնաշենքերը։ Բարի ծառայություն բոլոր զինվորներին»,- գրել է Միրզոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ