Շուշիում շարունակվում է «Հաղթանակած 2019» հավաքը։
Հավաքի երկրորդ օրը մասնակիցները հնարավորություն ստացան հարց-պատասխանի ձևաչափով հանդիպել ազատամարտիկ Գևորգ Գևորգյանին, որից հետո Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» օպերացիան բոլոր մանրամասներով և հերոսական դրվագներով մասնակիցներին ներկայացրեց Շուշիի թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը. «Մենք մարտի օրերին կորցրինք Սպարապետին, բայց նրա կամքը կատարեց ժողովուրդը. 750 զույգ ամուսնացան Շուշիում` իրականություն դարձնելով Սպարապետի տված խոստումը` ՀԱՐՍԱՆԻՔԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ ...»
Հավաքի մասնակիցների հերթական օրվա առաջին հանդիպումը տեղի ունեցավ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ, ով ճամբարականների հետ զրուցեց Ապրիլյան մարտական գործողություններ. ինչ ունենք այսօր թեմայով:
«2019» ճամբարի տարածքում հյուրընկալեցին նաև Շուշիի շրջդատախազ Ալեքսանդր Գրիգորյանին:
Պրն Գրիգորյանի կողմից նախաձեռնությունը նվեր ստացավ «ԼՂՀ ազգային ազատագրական պայքար 1988-2009» փառքի հուշամատյանը, որը հարգանքի տուրք է Արցախյան ազգային ազատագրական պայքարի տարիներին զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին:
«Հաղթանակած 2019» հավաքին հյուրընկալեցին նաև Արցախի հերոս, ազատամարտիկ Վիտալի Բալասանյանին։
Հավաքի առաջին օրվա մանրամասները և օրն ամփոփող տեսանյութը՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը