21 08 2019

Շուշիում մեկնարկել է «Հաղթանակած» համահայկական հավաքը

Շուշիում մեկնարկել է «Հաղթանակած» համահայկական հավաքը

Մեկնարկել է «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքը։

Ճամբարում հյուրընկալվել և ճամբարականների առօրյային ծանոթացել է ազատամարտիկ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Աշոտ Մինասյանը, ով մարտում ցուցաբերած քաջության շնորհիվ արժանացել է Աշոտ Երկաթ անվանմանը։

Առաջին օրվա օրակարգով նախատեսված երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել «Հասանջալյանների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Ստեփան Հասանջալյանի հետ, ով բանախոսել է «Արցախյան դարավոր պետականությունների ակունքները» թեմայով։

Ճամբարականների երկրորդ օրը հագեցած է եղել սպորտային մրցույթներով.

Տեղի է ունեցել Ֆուտբոլի միջճակատային մրցաշարը Կապույտ և Նարնջագույն ճակատների միջև, որտեղ համառ պայքարում հաղթանակը շնորհվեց Կապույտ ճակատին: Իսկ շախմատի պայքարում երեք ճակատների միջճակատային խաղերի արդյունքում ուժեղագույն ճակատ ճանաչվեց Կարմիր ճակատը:

«Հաղթանակած 2019» հավաքին հյուրընկալվել է նաև Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ։ Վերջինս բանախոսել է «Արցախի տեղն ու դերը մեր հաղթանակի մեջ» թեմայով։

Հավաքի ֆեյսբուքյան էջում տեսանյութով ներկայացվում են «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի առաջին օրվա պահերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ