Ողջ համակարգը ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց պաշտոնանկություններին։
«Ըստ էության, չեմ բացառում նաև, որ ուժային կառույցներին որոշակիորեն ժամանակի ընթացքում պարտադրվել են բաներ, որոնք նույնիսկ իրենք ի վիճակի չեն եղել անելու՝ քաղաքական պատասխանատվության տեսանկյունից, դրա իրավական հետևանքների և միգուցե դա իր հետ բերել է պաշտոնանկությունների այսպիսի շղթայի։
Չեմ կարծում, ակնհայտ մեծ պայթյուն է եղել իշխանության ներսում, որի հետևանքն այս պաշտոնանակություններն են։ Կարծում եմ՝ նոր գործընթացի մեկնարկ է տեսնում իշխանությունը»,- ասաց պատգամավորը։
Նա չբացառեց նաև, որ այս պաշտոնանկություններին հաջորդեն նոր քերական գործեր, նոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու գործեր, ապօրինի բանտարկություններ, որոնք տեսել են տարբեր փուլերում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը