Նախկին զինծառայող, սպա Ցոլակ Խաչատրյանն այսօր՝ օգոստոսի 6-ին կառավարության շենքի մոտ հացադուլ էր անում՝ պահանջելով ՊՆ-ից իր պարտավորությունները կատարել, որն է՝ արձակուրդային օրերի գումարի փոխհատուցումը ինչպես նաև ոչ աշխատանաքային օրերին աշխատանքի փոխհատուցումը:
Yerevan.today-ի հետ զրույցում Խաչատրյանը հայտնեց, որ ՊՆ-ն խուսափում է իր պարտականությունները կատարելուց՝ նշելով սպան վատ վարք է դրսևորել ու հինգ անգամ պատասխանատվության է ենթարկվել. «19 տարի ծառողական ստաժ ունեմ, պարզ է տույժեր էլ կլինեն: Բայց դրանք հրապարակման իրավունք նրանք չունեն, նրանք կարողացել են հրապարակել պաշտոնական դիրքերը չարաշահելով»:
Նշենք, որ մեզ հետ զրույցից հետո սպային են մոտեցել կառավարության աշխատակազմից փոխանցել են, որ իր խնդրի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը