«2018 թվականին 19 թվականի համեմատ 7100 հեկտարով ավելացել են ոռոգելի հողակտորները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ջրային պետական կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։
Նա նշեց, որ տվյալները ներկայացնում է 6 ամսվա կտրվածքով. «Այն ջրաքանակը, որ անցյալ տարի տրվել էր ջրօգտագործողներին, 218 մլն խմ էր, այս տարվա քանակը մոտ 30 մլն խմ-ով նվազել է։ Այստեղ մեկ միտում եմ տեսնում, այս ընթացքում արտառոց բողոքներ ու դժգոհություններ չեն եղել։ Իհարկե, դրա հաշվին ունենք ավելի քիչ ձևակերպված հասույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 300 մլն դրամ», - տեղեկացրեց Վարդան Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է ջրամբարներին, ջրային պետական կոմիտեի նախագահն ասաց, որ 41 մլն խմ ավելի ջուր կա նախորդ տարվա համեմատ։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը