«Ժամանակ»-ը գրում է. «Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակեց Վարդան Մելքոնյանին, որն այդ պաշտոնում փոխարինեց Ինեսա Գաբայանին: Այս նշանակումը համակարգում ընդունվել է հետևյալ ձևակերպմամբ՝ մրից ելանք, ընկանք մրջուրը:
Խնդիրն այն է, որ Մելքոնյանը ոլորտի մասնագետ չէ, նա այնքան հեռու է այս համակարգից, որ նրա կենսագրությունը որևէ տեղ չհրապարակվեց: Ըստ համակարգին ծանոթ մասնագետների՝ նա մասնագիտությամբ թարգմանիչ է և որպես թարգմանիչ է առնչվել համակարգի հետ: Վարչապետ Փաշինյանին մի քանի փորձառու թեկնածու է առաջարկվել, որոնք կարող էին ղեկավարել համակարգը, բայց բոլորի համար անհասկանալի նրա ընտրությունը կանգ է առել Մելքոնյանի վրա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը