«Սևանա լիճն այսօրվա դրությամբ յոթ սանտիմետրով պակաս է անցած տարվա համեմատ, բայց դա նորմալ երեւույթ է: Պատճառն այն է, որ անցած տարի կլիման տաք էր, և հալք է եղել, իսկ այս տարի հետո է լինելու: Սևանա լճի մակարդակը 45 սմ մոտավորապես կբարձանա ջրառից առաջ՝ մինչև հունիս»,- կառավարության նիստում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Վարչապետը թվերից զարմացավ, ինչին ի պատասխան Ցոլակյանն ասաց, որ տարեվերջին լճի մակարդակը՝ 5-10 սմ ավելի կլինի։
Նախարարը նաև ասաց, որ հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում։ Ցոլակյանը նշեց, որ ոռոգման համար նախատեսված ջրամբարները լցված կլինեն 80-90 տոկոսով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը