23 03 2021

ՀՀ 5 խոշոր ջրամբարներում նախորդ տարվա համեմատ 74 միլիոն խորանարդ մետրով քիչ ջուր կա․ Ազիզյան



Այսօրվա դրությամբ Հայաստանի ռազմավարական 5 խոշոր  ջրամբարներում՝ Ախուրյան, Արփի, Ապարան, Ազատ, Մարմարիկ, 74 միլիոն խորանարդ մետր պակաս ջուր է ամբարված, քան նախորդ տարի: Սևանա լճի մակարդակն այսօրվա դրությամբ 1900 մետր 60  սմ է, 15 սմ-ով բարձր անցած տարվա նույն օրվա համեմատությամբ:  Ասուլիսում այս տվյալները ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը:

Գարնանային վարանումների կանխատեսումների հետ կապված նշեց, որ դրանք պայմանավորվում են աշնանային, ձմեռային ամիսների տեղումներով, գարնան ընթացքում սպասվող եղանակային պայմաններից:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ