02 07 2019

Ինչո՞ւ են մարդիկ ոռոգումից բողոքում, երբ վարչապետն ասում էր, որ ջրամբարները լիքն են. պարզաբանում



«Ոռոգման ջրի խնդրի հետ կապված ճանապարհներ փակելը ավելի շուտ կառավարման խնդիր է, քան ջրաքանակի կամ ինչ-որ բացթողնումների տեխնիկական: Մենք որոշ ՋՕ ընկերություններում գործընթաց ենք սկսկել և որոշ ղեկավարներ նախկինից մնացած իրենք են հրաժարվել իրենց դիմումի համաձայն, ընտվել են նոր մարդիկ: Կան խոչընդոտներ որոնք հին ու նորի պայքար են, մենք փորձում ենք մեղմել այդ դիմադրությունը: Ունեցել ենք դեպքեր, ես էլ եմ անձամբ գնացել, փողոց եմ փակել զրուցել եմ, ընդհանուր համագործակցության եզրեր ենք գտել»,- լրագրողների հետ զրույցում ի պատասխան Yerevan.today-ի հարցին, թե ինչո՞ւ են մարդիկ մասնավորապես Արմավիր, Կոտայքի , Արագածոտնի մարզի բնակիչները ոռոգման ջրի խնդրից բողոքում, երբ վարչապետը հայտարարում էր, որ ոռոգման սեզոնը սկսվել է լավ տրամադրությամբ և ջրամբարները լիքն են, ասաց Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը:

Նա նշեց, որ հարց է դրված շարունակել ոլորտը կառավարել ՋՕ ընկերությունները, թե անցնել մեկ այլ կառավարման մոդելի. «Մենք ունենք հանձնարարական զբաղվում ենք այդ հարցով, կլինեն տարբերակներ: Այս մոդելով այդքան էլ լավ չի ստացվում մեր մոտ, պետք է գտնել արդյունավետ տարբերակ ոլորտը կառավարելու համար»,- ասաց Մելքոնյանը:

Ջրային կոմիտեի նախագահն ասաց, որ ի սկզբանե գիտեր, որ ոռոգման հետ կապված խնդիրներ կան, սակայն մեկ կամ երկու քայլով խնդիրը շտկել չէր լինի և նախատեսվում է խնդիրը կարգավորել ոռոգման սեզոնի ավարտին:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ