28 06 2019

Սև ու սպիտակի բաժանումը հասարակության բևեռացում է. իմքայլական



«Սև ու սպիտակը և ասֆալտին փռելը ատելության խոսք չեն, չեն համապատասխանում ատելության խոսքի որևէ չափանիշին: Գուցե դա անվանենք հասարակության տարանջատում պառակտում, բաժանում. այսինքն պառակտում է, հանցագործների և ոչ հանցագործների միջև, օրինական դաշտում աշխատողների և անօրինականության դաշտում աշխատողների միջև»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանում «Իմ քայլը» դաշինքի անդամ Գրիգոր Երիցյանը:

Yerevan. Today-ի հարցին՝ ինչպես է պատկերացնում սոցցանցերում ատելության և բռնության քարոզի դեմ պայքարը, Երիցյանը պատասխանեց. «Ցանկացած ատելության խոսքի վիրավորանքի վատ եմ վերաբերվում, ես վստահ եմ, որ այս պահին մեր հասարակությունը իրոք բավականին բևեռացված է, բևեռացված է եղել նախկինում: Իշխանությունները մեծ անելիք ունեն հասարակության մեջ այս ատելության մթնոլորտը մեղմացնելու ուղղությամբ՝ կրթության, մամուլի և այլ լծակներով»,- ասաց Երիցյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ