10 09 2024

Սա Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է. Գրիգոր Երիցյան



Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 37 հարց, որոնցից երեքը վերաբերում են ավագանու ընդդիմադիր անդամներ Գրիգորի Երիցյանին, Անուշ Խուդավերդյանին,  Անուշ Գինոսյանին լիազորություններից զրկելուն։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը նշել է, որ սա Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է, որը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ որևէ իշխանություն մանդատից չի զրկել որևէ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի։

 

Դիմելով նախագիծը ամբիոնի մոտ ներկայացնող Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարատ Թոխյանին Երիցյանն ասաց. «Հիմա դուք չե՞ք ամաչում, որ ստում եք ամբիոնից, ի՞նչ է արել ձեզ Ավինյանը, որ այս ամոթալի բանը բերել եք ու այդտեղից պաշտպանում եք:

Փաշինյանը որ ասում է, որտեղ հաց, այնտեղ կաց, ձեր հացը քաղաքապետարանո՞ւմ է, որ չեք կարողանում բարոյականությամբ առաջնորդվեք։ Ավինյանը ձեզ ասել է, նախագիծ կազմեք, ինչի՞ չեք կազմել պատշաճ նախագիծ, դու իրավաբա՞ն եք, գուցե Ձեր լեզվի իմացությունը չի հերիքում։ Չե՞ք ամաչում, պարոն Թոխյան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ