«Այո, ուժի գործադրման դեպքերը համաչափ չեն եղել»,- կառավարության՝ հուլիսի 18-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ին ԱԺ դիմաց խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանության գործողություններին։
«Մի շարք դեպքեր վիդեոնկարահանման շրջանակներից դուրս են եղել։ Այսինքն՝ չեմ կարող այս պահին իմ ձեռքի տակ ունենալ վիդեոնկարահանված տեսանյութեր, բայց անձանց կողմից ներկայացրած տեղեկատվութունը և իրենց՝ այդ պահի վիճակն ինձ մոտ այո, ձևավորել է էնպիսի եզրահանգում, որ անձանց նկատմամբ գործադրված ուժը համաչափ չի եղել»,- ասաց օմբուդսմենը։
Ինչ վերաբերում է հատուկ միջոցների կիրառմանը, ասաց, որ դա առանձին քննարկման հարց պետք է լինի՝ արդյո՞ք հատուկ միջոցների կիրառումը եղել է համաչափության սկզբունքի պահպանվածությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը