02 08 2024

Էնպիսի տպավորություն է, որ անձնական հարց էր, չափից ավելի ագրեսիա էր ոստիկանների մոտ․ Սերգեյ Ասատուրով



 

«էս գործը սկսել է նրանից, որ մեր Հայրենիքը ցեղասպանվում էր, մենք համաձայն չէինք, դուրս էինք եկել պայքարի։ Բոլորիս հայրենիքի համար։ Ո՞րտեղից էդ ագրեսիան, որ ձայնագրության մեջ տեսնում եմ, ի՞նչ ենք արել էս մարդկանց, ո՞րտեղից էդ ագրեսիան։ Էնպիսի տպավորություն է, որ անձնական հարց էր։ Չափից ավելի ագրեսիա էր։ Բոլորի մոտ չէ, մի քանի ոստիկանի»,- դատական նիստի ժամանակ հայտարարեց Սերգեյ Ասատուրովը, որը Լևոն Քոչարյանի հետ միասին մեղադրվում է ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու, բռնություն կիրառելու մեջ։

Դատական նիստի ժամանակ ցուցադրվեց ոստիկանության բռնությունների տեսանյութը։

Խոսքը վերաբերում է 2023թ․ սեպտեմբերյան դեպքերին, երբ թշնամին հայաթափեց Արցախը, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը միայն կհետևի ինչ է կատարվում Արցախում, իսկ երկրում մեկնարկեցին ակցիաներ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ