Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանն իր ելույթում, դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հայտարարեց.
«Օրակարգի հարցերից մեկը պարունակում է ակնհայտ կեղծ տեղեկատվություն: Ինչպես գիտեք, իշխող խմբավորումն օրակարգում է ներառել իմ՝ որպես ավագանու անդամի լիազորությունների դադարեցման նախագիծը: Ես շատ լավ հասկանում եմ ինձ հեռացնելու հրատապությունը, բայց, պարո՛ն Ավինյան, եկել եմ ձեր տրամադրությունը փչացնեմ. այդ նախագծով դա անել հնարավոր չէ: Նշված կեղծ հիմքերից մեկը հետևյալն է՝ Գրիգոր Երիցյանը բացակայել է ավագնու հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում հինգ նիստերից չորսին, իսկ հիմա ուշադիր. հայտարարում եմ, որ այս պնդումը կեղծ է, չի համապատասխանում իրականությանը: Ես մշտապես ներկա եմ եղել ավագանու նիստերին»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը