07 06 2019

Սևազգեստ ոստիկանները քաղաքացուն ոչ մի բանի համար ծեծել են․ ԱԺ պատգամավոր



Հունիսի 6-ի գիշերը, երբ քաղաքացին փակել է իր վարձակալած տարածքի դռները, նրան է մոտեցել երկու սևազգեստ մարդ, հարբած, ներկայացել որպես ոստիկան և կասկածելով, որ մարդը թալանում է տարածքը՝ հրելով մեքենան են փորձել գցել։ Ոստիկանները ծեծելով և բրդելով նրան մտցրել են մեքենան, մեքենայի մեջ էլ են ծեծել, հետո հասցել են ոստիկանական բաժանմունքի մոտ, հանել են մեքենայից, և շարունակել են ծեծել։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը։

Հետո մի ոստիկան ճանաչել է նրան, ասել է, որ տարածքի վարձակալն է, բաց են թողել։

«Ցավում եմ, վարչապետի հորդորը՝ սևազգեստ մարդկանց դեմ պայքարելու, ոստիկանությունն այսպես է  ընկալել»,- ասաց Գորգիսյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ ելույթ ունեցավ և ասաց, որ նման բան չի կարող լինել, և եթե բանից անտեղյակ քաղաքացիները ինչ-որ բան են ասում, պատգամավորը պետք է քթացած ունենա և չդրամատիզացնի։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ