Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղ չհասած դաշտում վիճաբանություն է տեղի ունեցել: Պարզվել է, որ ցորենի ցանքատարածքում անասուններ արածեցնելու հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, Արագածոտնի մարզի բնակիչներ 14-ամյա Ռ․ Գ․-ն, 17-ամյա Ռ․ Գ․-ն և 17-ամյա Ա․ Գ․-ն ծեծի են ենթարկել 78-ամյա հովվին՝ Վանյա Ն․-ին, նրա որդուն՝ 48-ամյա Անդրանիկ Ն․-ին, իսկ հովվի կնոջը՝ 76-ամյա Սեդա Մ․-ին, հրել և վայր են գցել գետնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ըստ shamshyan.com-ի դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին:
Այժմ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Ռ.Գ․-ին, Ա.Գ․-ին և Ռ.Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Արագածի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը