2024 թ. ընթացքում Հայաստանում թմրանյութ օգտագործած 7–8 ոստիկան դիմել է նարկոլոգ, Rehab.am կլինիկայի գլխավոր բժիշկ, հոգեբույժ Ալեքսանդր Մանուկյանի օգնությանը, նրանցից մեկը` կին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մանուկյանը։
«Ավելի վաղ հայտնել էինք, որ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ասել էր, որ Հայաստանում այս տարի 47 ոստիկան հեռացվել է համակարգից թմրանյութ օգտագործելու պատճառով։ Դա բացահայտվել է ոստիկանությունում ընթացող ատեստավորման գործընթացի ժամանակ. ատեստավորման պարտադիր պահանջներից մեկը թմրանյութերի թեստ հանձնելն է:
«Ինձ դիմած ոստիկանները եղել են թմրանյութի մշտական օգտագործման փուլում։ Նրանք դիմել են ոչ թե բուժման նպատակով, այլ միայն օրգանիզմը մաքրելու համար, որպեսզի ատեստավորման համար անհրաժեշտ թեստը կարողանան հանձնել»,– նշեց Մանուկյանը` ավելացնելով, որ ոստիկանների շրջանում թմրանյութերի օգտագործումը նոր բան չէ, միշտ էլ եղել է։
Ուժային այլ կառույցների նեկայացուցիչներ նրան չեն դիմել։ «Երևի միայն ոստիկաններին են ստուգում` թմրանյութի օգտագործում են, թե չէ, դրա համար էլ միայն նրանք են ինձ դիմում»,– ավելացրեց նարկոլոգը։
Ըստ նրա, սովորաբար, իր օգնությանը դիմել են մարիխուանայի խմբի թմրանյութեր օգտագործած ոստիկանները։
Նարկոլոգի խոսքով` մարիխունայի, կանեփի նյութերն առավել դանդաղ են դուրս գալիս օրգանիզմից։
«Նույնիսկ մեկ անգամ օգտագործելիս այս նյութերը կարող են մինչև 24–30 օր մնալ մարդու մեզի մեջ և, արդյունքում անալիզի արդյունքները դրական կլինեն։ Առանց կլինիկական միջամտության այդ նյութերն օրգանիզմից դուրս կգան, միայն եթե այդ ընթացքում անձը չօգտագործի մարիխունա կամ կանեփ»,– ընդգծեց Մանուկյանը։
Երևանում գեներալ-լեյտենանտի որդու մեքենայում կաթուցիչներ և թմրանյութ են հայտնաբերել
Թմրանյութերի կախվածությունից հնարավոր է մեկընդմիշտ ազատվել, եթե, ըստ մասնագետի` անձն ունենա կամքի ուժ և վճռականություն, մոտիվացիա, աշխատի հոգեբանի հետ, ինչպես նաև այցելի ռեաբիլիտացիոն կենտրոններ։
Նշենք, որ ոստիկանության ծառայողների ատեստավորումը մեկնարկել է 2023 թվականին, որը ոստիկաններին հնարավորություն է տրվել աշխատավարձից բացի ստանալ նաև հավելավճար։
Այս տարվա հունվարի դրությամբ ատեստավորման համար դիմել է ՆԳՆ ոստիկանության 1119 ծառայող: Ատեստավորումը հաջողությամբ հաղթահարել է 189 ծառայող, որոնցից 18-ը ստացել է «գերազանց», 101-ը՝ «լավ», իսկ 70-ը՝ «բավարար» գնահատական»,-ասվում է հոդվածում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը