11 03 2019

Եթովպիայում կործանված ինքնաթիռում մի քանի տասնյակ երկրի քաղաքացի է եղել

Եթովպիայում կործանված ինքնաթիռում մի քանի տասնյակ երկրի քաղաքացի է եղել

Եթովպիայում մարտի 11-ը հայտարարել են սգո օր` ի հիշատակ Boeing 737 ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով վարչապետ Աբիա Ահմեդըի գրառմանը։

«Ethiopian Airline» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում, որում 157 մարդ է եղել, այդ թվում` անձնակազմի ութ անդամ, 35 երկրի քաղաքացի է եղել, ՄԱԿ-ի 19 աշխատակից է եղել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը ցավակցել է ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին:  

«Ամենաշատ զոհեր ունի Քենիան։ Ուղևորներից 32-ն այնտեղից են եղել», - ասել է Քենիայի տրանսպորտի նախարարը:

CNN-ը հաղորդում է, որ մահացածների թվում են Կանադայի, Եթովպիայի, Չինաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Եգիպտոսի, Գերմանիայի, Հնդկաստանի, Սլովակիայի, Ավստրիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, Իսրայելի, Լեհաստանի, Իսպանիայի, Բելգիայի, Ինդոնեզիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Սաուդյան Արաբիայի, Սերբիայի, Նեպալի, Նիգերիայի, Եմենի, Մոզամբիկի և այլ երկրների քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ Եթովպիայում ուղևորատար Boeing 737 ինքնաթիռ է կործանվել: Այն ուղևորվում էր Քենիայի մայրաքաղաք Նայրոբի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ