Եթովպիայում ուղևորատար Boeing 737 ինքնաթիռ է կործանվել, որում 157 մարդ է եղել՝ 149 ուղևոր և աշխատակազմի 8 անդամ։ Այն ուղևորվում էր Քենիայի մայրաքաղաք Նայրոբի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ինքնաթիռն ընկել է եթովպիական Դեբրե Զեյթ քաղաքի մոտակայքում: Նշվում է, որ ոչ ոք չի փրկվել։
Եթովպիայի վարչապետն արդեն իր ցավակցություններն է հայտնել մահացածների ընտանիքներին:
Պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը