04 03 2019

Իսկական վանդալիզմ. Բողոքի ցույց՝ Երևանում շենքի քանդումից հետո



Երևանի Խորենացի 13 շենքի մոտ բողոքի ակցիա էր՝ ընդդեմ շենքի քանդման: Շենքը քանդվել էր մարտի 1-ին: Այն թեև ներառված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում, սակայն համարվում է նման հուշարձան:

Մարտի 4-ին Խորենացու 13 հասցեում «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի ճակատային մասի քանդման աշխատանքները վերսկսվել են:

Մարտի 3-ին Երևանի քաղապետարանը հանդես էր եկելհայտարարությամբ՝ նշելով, որ շենքն ապամոնտաժվել է դեռևս 2004-ին: «Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում»,- նշված էր հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ